Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության նախնական տվյալներով, 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2773.9 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 2.7 տոկոսով:
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության փոխանցմամբ, արտահանումը եղել է 778.2 մլն դոլլար (5.9 տոկոսով պակաս), իսկ ներմուծումը՝ 995.8 մլն դոլլար (1.4 տոկոսով պակաս): Բացասական առևտրի հաշվեկշիռը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 1 217.6 մլն դոլլար և արտաքին առևտրաշրջանառության 43.9 տոկոսը: