Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը ներառյալ
Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը ներառյալ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական և մամլո քարտուղար Իրակլի Չիքովանին:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով, Վրաստանում մարտի 21-ին հայտարարվել էր արտակագ դրություն մինչև ապրիլի 21-ը, սակայն ապրիլի 14-ին հայտնի էր դարձել, որ կառավարությունը նախագահին դիմելու էր արտակարգ դրությունը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու վերաբերյալ:
Սակայն կառավարությունը այսօր կայացրել է որոշում, որ երկրում արտակարգ դրությունը կշարունակվի մինչև մայիսի 22-ը ներառյալ: