Վրաստանի կառավարությունը նախագահին դիմում է խնդրանքով, խորհրդարանին դիմել արտակարգ դրությունը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու հարցով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
«Դիմում ենք նախագահին, առաջիկա օրերի ընթացքում դիմել խորհրդարանին՝ երկրի մասշտաբով արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը: Սրանք անհրաժեշտ քայլեր են, որոնք պետք է շատ արագ ընդունվեն, որպեսզի անցնենք վարակի տարածման դանդաղեցման փուլին»,- նշել է Գախարիան: