Վրաստանում արտադրված բժշկական դիմակները Հիվանդությունների վերահսկման կենտրոնում անցել են ստուգում և լիովին ընդունելի են բազմանգամյա օգտագործման համար. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանում արտադրված բժշկական դիմակները Հիվանդությունների վերահսկման կենտրոնում անցել են ստուգում, մենք տվել ենք հանձնարարականներ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերհսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Գամղրելիձեն, կենցաղային օգտագործման համար այս դիմակները լիովին ընդունելի են բազմանգամյա օգտագործման համար, այն կարելի է լվանալ տաք ջրում, արդուկել, իսկ բժշկական նպատակով նշված դիմակը օգտագործվում է միայն մեկ անգամ:
«Այս բժշկական դիմակներն անցել են ստուգում Հիվանդությունների վերահսկման կենտրոնում, մենք տվել ենք հանձնարարականներ: Մենք ունենք մեծ դեպարտամենտ, որն աշխատում է հենց նման տիպի հարցերի շուրջ: Գելա Գելաձեն, Շոթա Ցանավան այս ոլորտի լավագույն մասնագետներն են, նրանք ստուգել են և գրել, որ այս բժշկական դիմակները լիովին ընդունելի են կենցաղային օգտագործման համար: Այն հնարավոր է լվանալ տաք ջրում, արդուկել: Եթե այն կիրառել բժշկական նպատակով, ապա՝ միայն մեկ անգամ»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Վրացական արտադրության բժշկական դիմակներն արդեն վաճառվում են դեղատնային ցանցերում: Մեկ դիմակի արժեքն է 50 թեթրի և մեկ սպառողին կտրվի միայն երեք հատ դիմակ: