Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նիստին քննարկել են «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը, որը մշակվել է զենքի շրջանառությունը սահմանափակելու համար:
Օրենքին ավելացվում է նոր հոդված, որը կարգավորում է գազով զենք և ձայնային (ակուստիկ) զենք կրելու և տեղափոխելու-փոխադրելու կանոնները:
Թույլատրելի է դառնում գազի զենքը, քանի որ այն պաշտպանական զենք է, սակայն չի թույլատրվում այն բացեիբաց կրել և ցուցադրել հասարակության մեջ:
«Ձայնային զենքի օգտագործումը թույլատրվում է միայն որոշակի նպատակով. Թատերական ներկայացումներում, կինոյի և հեռուստատեսային ցուցադրություններում, պատմական վերակառուցումներում, շքերթներին և մարզական իրադարձություններում, քանի որ այն չունի պաշտպանական գործառույթ, այդպիսի զենք չի թույլատրվի կրել ֆիզիկական անձին», – հայտարարել է օրինագիծը նախաձեռնող Իրակլի Բերաիան:
Օրինագիծն այսօր կքննարկի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: