Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 3 193 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 3 193 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 193 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 71 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 19 701 թեստ, այստեղից 12 838-ը արագ, իսկ 6 863-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 5 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5.86 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,13 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 925 324 դեպք, որից 885 055 հիվանդ ապաքինվել է, 13 583-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 466 815 պատվաստում, օրական՝ 2 502:

Կարանտինի ռեժիմում է 40 մարդ, ստացիոնարում բուժվում է 5 157 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 977 քաղաքացի:

Երեկ, դեկտեմբերի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 661 նոր դեպք, ապաքինվել է 3 841 պացիենտ, մահացել 69 մարդ: