Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 966 նոր դեպք, ապաքինվել է 1 222 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 966 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 23 888 թեստ, այստեղից 6 974-ը՝ հակագենի արագ թեստով և 16 914-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 4,04%, վերջին 14 օրը –3,96%, վերջին 7 օրը –4,57%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 303 751 դեպք: Ապաքինվել է ևս 1 222 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 285 971:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 025 անձ:
Երկրում պատվաստվել է 37 590 անձ, օրական պատվաստվել է 1 533 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 222 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 582»,- նշված է տեղեկության մեջ: