Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 914 նոր դեպք, ապաքինվել է 635 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 914 նոր դեպք, ապաքինվել է 635 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 914 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 956 թեստ, այստեղից 18 953-ը՝ հակագենի արագ թեստով և 9 003-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,27%, վերջին 14 օրը –2,43%, վերջին 7 օրը –2,55%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 360 055 դեպք: Ապաքինվել է ևս 635 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 346 217:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 199 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 238 220 մարդ, օրական՝ 3 847:

Կարանտինային գոտիներում ունենք 32 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 698-ը:

Երեկ, հունիսի 21-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 260 նոր դեպք, ապաքինվել՝ 834 պացիենտ: