Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է ևս 13 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1206 դեպք:
Ապաքինվել է ևս 13 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 987:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 7071 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 294-ը: