Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 897 նոր դեպք, ապաքինվել է 196 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 897 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 24 592 թեստ, այստեղից 18 536-ը՝ հակագենի արագ թեստով և 6 056-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 3,65%, վերջին 14 օրը – 1,94%, վերջին 7 օրը – 2,32%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 284 958 դեպք: Ապաքինվել է ևս 196 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 275 220:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 832 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 191 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 892»,- նշված է տեղեկության մեջ: