Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 21 620 թեստ, այստեղից 19 218-ը՝ հակագենի արագ թեստով և 2 402-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 4,11%, վերջին 14 օրը –10,92%, վերջին 7 օրը – 7,54%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 639 678 դեպք: Ապաքինվել է ևս 2 831 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 594 011:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 612 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 838 287 պատվաստում, օրական՝ 1 301: