Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 872 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 331 թեստ, այստեղից 15 623-ը՝ հակագենի արագ թեստով և 2 708-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 4,76%, վերջին 14 օրը –10,19%, վերջին 7 օրը – 6,61%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 640 550 դեպք: Ապաքինվել է ևս 913 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 594 924:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 630 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 839 891 պատվաստում, օրական՝ 1 395: