Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք, ապաքինվել է 1 231 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 194 թեստ, այստեղից 9 607-ը՝ հակագենի արագ թեստով և 8 587-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 4,66%, վերջին 14 օրը –4,6%, վերջին 7 օրը –4,92%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 388 329 դեպք: Ապաքինվել է ևս 1 231 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 566 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 357 106 մարդ, օրական՝ 3 271:
Կարանտինային գոտիներում ունենք 71 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 446-ը: