Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 833 նոր դեպք, ապաքինվել է 1 205 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 833 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 28 191 թեստ, այստեղից 16 183-ը՝ հակագենի արագ թեստով և 12 008-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,95%, վերջին 14 օրը –3,16%, վերջին 7 օրը –2,91%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 346 983 դեպք: Ապաքինվել է ևս 1 205 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 330 721:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 853 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 155 538 մարդ, օրական՝ 6 158:
Կարանտինային գոտիներում ունենք 27 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 490»,- նշված է տեղեկության մեջ: