Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք, ապաքինվել է 624 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք, ապաքինվել է 624 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 31 409 թեստ, այստեղից 17 617-ը՝ հակագենի արագ թեստով և 13 792-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,65%, վերջին 14 օրը –3%, վերջին 7 օրը –2,98%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 348 594 դեպք: Ապաքինվել է ևս 624 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 332 304:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 893 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 167 332 մարդ, օրական՝ 5 791:

Կարանտինային գոտիներում ունենք 27 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 435»,- նշված է տեղեկության մեջ: