Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 455 նոր դեպք, ապաքինվել է 18 206 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 455 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 18 206 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 41 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 36 918 թեստ, այստեղից 22 936-ը արագ, իսկ 13 982-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 22,9 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,17 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 26,71 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 584 454 դեպք, որից 1 447 969 հիվանդ ապաքինվել է, 16 022-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 808 278 պատվաստում, օրական՝ 2 901։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 096 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 781 անձ:
Երեկ, փետրվարի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 10 230 նոր դեպք, ապաքինվել է 7 223 պացիենտ, մահացել 48 մարդ: