Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 796 նոր դեպք, ապաքինվել է 3 291 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 796 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 291 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 13 441 թեստ, այստեղից 7 181-ը արագ, իսկ 6 260-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 5,92 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,49 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,67 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 937 640 դեպք, որից 900 159 հիվանդ ապաքինվել է, 13 905-ը ՝ մահացել:
Կարանտինի ռեժիմում է 59 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 507 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 814 քաղաքացի:
Երեկ, հունվարի 1-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 103 նոր դեպք, ապաքինվել է 1 553 պացիենտ, մահացել 60 մարդ: