Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 794 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 40 667 թեստ, այստեղից 24 242-ը՝ հակագենի արագ թեստով և 16 425-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,95%, վերջին 14 օրը –2,64%, վերջին 7 օրը –2,32%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 353 443 դեպք: Ապաքինվել է ևս 498 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 338 318:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 034 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 202 314 մարդ, օրական՝ 5 283:
Կարանտինային գոտիներում ունենք 47 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 147-ը:
Երեկ, հունիսի 10-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 705 նոր դեպք, ապաքինվել՝ 1 128 պացիենտ: