Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք, ապաքինվել է 1 206 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք, ապաքինվել է 1 206 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 9 790 թեստ, այստեղից 4 802-ը՝ հակագենի արագ թեստով և 4 988-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 8,05%, վերջին 14 օրը –5,02%, վերջին 7 օրը –5,74%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 313 742 դեպք: Ապաքինվել է ևս 1 206 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 295 458:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 183 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 89 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 209»,- նշված է տեղեկության մեջ: