Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 779 նոր դեպք, ապաքինվել է 959 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 779 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 30 026 թեստ, այստեղից 15 527-ը՝ հակագենի արագ թեստով և 14 499-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,59%, վերջին 14 օրը –3,06%, վերջին 7 օրը –2,9%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 347 762 դեպք: Ապաքինվել է ևս 959 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 331 680:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 876 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 161 947 մարդ, օրական՝ 6 317:
Կարանտինային գոտիներում ունենք 27 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 516»,- նշված է տեղեկության մեջ: