Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, ապաքինվել է 357 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 357 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 4 970 թեստ, այստեղից 3 436-ը արագ, իսկ 1 534-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,49 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,44 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,21 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 653 118 դեպք, որից 1 634 313 հիվանդ ապաքինվել է, 16 793-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 872 820 մարդ, օրեկան 26։
Երեկ, ապրիլի 17-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 115 նոր դեպք, ապաքինվել է 272 պացիենտ, մահացել է երեք մարդ: