Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 707 նոր դեպք, ապաքինվել է 592 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 707 նոր դեպք, ապաքինվել է 592 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 707 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 24 823 թեստ, այստեղից 16 878-ը՝ հակագենի արագ թեստով և 7 945-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,85%, վերջին 14 օրը – 2,26%, վերջին 7 օրը – 2,5%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 288 396 դեպք: Ապաքինվել է ևս 592 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 277 303:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 877 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 198 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 298»,- նշված է տեղեկության մեջ: