Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1462 դեպք:
Ապաքինվածների թիվը կազմում է 1196:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5806 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը: