Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 521 նոր դեպք, ապաքինվել է 3 160 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 521 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 160 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 56 367 թեստ, այստեղից 38 892-ը արագ, իսկ 17 475-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 13.34 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 10 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 10.26 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 006 864 դեպք, որից 934 667 հիվանդ ապաքինվել է, 14 512-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 622 459 պատվաստում, օրական՝ 9 290։
Կարանտինի ռեժիմում է 50 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 465 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 2050 քաղաքացի:
Երեկ, հունվարի 17-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3656 նոր դեպք, ապաքինվել է 3066 պացիենտ, մահացել 32 մարդ: