Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք, ապաքինվել է 788 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 15 792 թեստ, այստեղից 9 579-ը՝ հակագենի արագ թեստով և 6 213-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 4,36%, վերջին 14 օրը – 4,67 %, վերջին 7 օրը – 3,87%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 897 դեպք: Ապաքինվել է ևս 788 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 251 077:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 221 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 487 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 384 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: