Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 659 նոր դեպք, ապաքինվել է 713 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 659 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 14 200 թեստ, այստեղից 6 608-ը՝ հակագենի արագ թեստով և 7 592-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 4,64%, վերջին 14 օրը –3,87%, վերջին 7 օրը –4,24%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 377 811 դեպք: Ապաքինվել է ևս 713 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 359 939:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 468 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 303 407 մարդ, օրական՝ 1 019:
Կարանտինային գոտիներում ունենք 67 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 740-ը: