Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 847 նոր դեպք, ապաքինվել է ևս 9 003 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 847 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 226 թեստ, այստեղից 25 213-ը՝ հակագենի արագ թեստով և 12 013-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 18,39%, վերջին 14 օրը –25,18%, վերջին 7 օրը – 20,73%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 612 319 դեպք: Ապաքինվել է ևս 9 003 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 513 164:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 199 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 820 546 պատվաստում, օրական՝ 3 410:
Կարանտինի ռեժիմում է 0 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 479-ը: