Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, ապաքինվել է 213 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 213 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 4 243 թեստ, այստեղից 3 179-ը արագ, իսկ 1 064-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,37 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,18 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,14 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 654 313 դեպք, որից 1 636 004 հիվանդ ապաքինվել է, 16 800-ը ՝ մահացել:
Ստացիոնարում հսկողության տակ է 321 պացիենտ:
Երեկ, ապրիլի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 92 նոր դեպք, ապաքինվել է 241 պացիենտ, մահացել է երեք մարդ: