Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք, ապաքինվել է 389 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 389 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 24 540 թեստ, այստեղից 22 012-ը արագ, իսկ 2 528-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,36 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 2,61 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 2,11 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 650 008 դեպք, որից 1 629 032 հիվանդ ապաքինվել է, 16 761-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 862 482 մարդ, օրեկան 211։
Երեկ, ապրիլի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 208 նոր դեպք, ապաքինվել է 685 պացիենտ, մահացել է երկու մարդ: