Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, ապաքինվել է 639 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 21 890 թեստ, այստեղից 13 380-ը՝ հակագենի արագ թեստով և 8 510-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,54%, վերջին 14 օրը – 3,5 %, վերջին 7 օրը – 3,23 %:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 158 դեպք: Ապաքինվել է ևս 639 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 256 024:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 321 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 386 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 083 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: