Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 553 նոր դեպք, ապաքինվել է 1 021 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 553 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 021 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 24 461 թեստ, այստեղից 22 232-ը արագ, իսկ 2 229-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,26 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 3,65 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 2,89 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 647 796 դեպք, որից 1 623 453 հիվանդ ապաքինվել է, 16 739-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 857 215 մարդ, օրեկան 1 950։
Երեկ, մարտի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 698 նոր դեպք, ապաքինվել է 1 036 պացիենտ, մահացել է 10 մարդ: