Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, ապաքինվել է 208 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 11 794 դեպք: Ապաքինվել է ևս 208 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 6 327:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս յոթ մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 85-ի:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 971 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 519 դեպք, մահացել էր վեց պացիենտ: