Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 509 նոր դեպք, ապաքինվել է 1 200 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 509 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 7 476 թեստ, այստեղից 3 111-ը՝ հակագենի արագ թեստով և 4 365-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 6,81%, վերջին 14 օրը –5%, վերջին 7 օրը –5,6%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 312 954 դեպք: Ապաքինվել է ևս 1 200 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 294 252:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 163 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 89 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 114»,- նշված է տեղեկության մեջ: