Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, ապաքինվել է 348 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, ապաքինվել է 348 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 9753 դեպք: Ապաքինվել է ևս 348 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 5235:

Կորոնավիրուսից մահացել է ևս 4 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 62:

Կարանտինի ռեժիմում է մնում 5655 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1230 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 549 դեպք: