Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 24 358 թեստ, այստեղից 12 320-ը՝ հակագենի արագ թեստով և 12 038-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,09%, վերջին 14 օրը –3,77%, վերջին 7 օրը –3,47%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 340 838 դեպք: Ապաքինվել է ևս 1 481 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 323 409:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 699 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 125 601 մարդ, օրական՝ 4 291:
Կարանտինային գոտիներում ունենք 48 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 965»,- նշված է տեղեկության մեջ: