Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, ապաքինվել է 660 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, ապաքինվել է 660 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 24 359 թեստ, այստեղից 16 451-ը՝ հակագենի արագ թեստով և 7 908-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,08 %, վերջին 14 օրը – 3,36 %, վերջին 7 օրը – 3 %:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 665 դեպք: Ապաքինվել է ևս 660 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 256 684 :

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 336 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 304 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 045 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: