Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք, ապաքինվել է 285 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 25 751 թեստ, այստեղից 15 769-ը՝ հակագենի արագ թեստով և 9 982-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,96%, վերջին 14 օրը – 2,16%, վերջին 7 օրը – 2,49%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 287 689 դեպք: Ապաքինվել է ևս 285 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 276 711:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 869 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 198 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 190»,- նշված է տեղեկության մեջ: