Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 567 նոր դեպք, ապաքինվել է ևս 1 661 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 567 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 60 753 թեստ, այստեղից 34 092-ը՝ հակագենի արագ թեստով և 26 661-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 9,16%, վերջին 14 օրը –9,14%, վերջին 7 օրը – 9,84%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 984 802 դեպք: Ապաքինվել է ևս 1 661 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 924 072:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 395 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 596 549 պատվաստում, օրական՝ 6 864:
Կարանտինի ռեժիմում է 68 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 379-ը: