Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 486 նոր դեպք, ապաքինվել է ևս 2 893 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 486 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 57 546 թեստ, այստեղից 39 284-ը՝ հակագենի արագ թեստով և 18 262-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 9,53%, վերջին 14 օրը –8,1%, վերջին 7 օրը – 9,63%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 968 313 դեպք: Ապաքինվել է ևս 2 893 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 916 421:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 264 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 565 599 պատվաստում, օրական՝ 10 881:
Կարանտինի ռեժիմում է 69 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 431-ը: