Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 326 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 044 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 326 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 044 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 326 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 55 474 թեստ, այստեղից 32 029-ը՝ հակագենի արագ թեստով և 23 445-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 9,6%, վերջին 14 օրը –8,86%, վերջին 7 օրը – 9,91%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 979 235 դեպք: Ապաքինվել է ևս 3 044 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 922 411:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 359 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 588 299 պատվաստում, օրական՝ 9 700:

Կարանտինի ռեժիմում է 75 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 436-ը: