Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 204 նոր դեպք, ապաքինվել է 4 785 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 204 նոր դեպք, ապաքինվել է 4 785 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 5 204 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 785 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 83 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 52 834 թեստ, այստեղից 37 227-ը արագ, իսկ 15 607-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9,85 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,85 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,25 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 791 115 դեպք, որից 727 184 հիվանդ ապաքինվել է, 11 140-ը ՝ մահացել: