Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք, ապաքինվել՝ 2 336 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 152 704 դեպք: Ապաքինվել է ևս 2 336 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 126 904:
Կորոնավիրուսից մահացել է ևս 38 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 425:
Կարանտինային ռեժիմում է 1 974 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 50 544-ը:
Ստացիոնար հսկողության տակ է 6 561 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 867-ը, բնակարանային բուժում է ստանում 11 227 մարդ:
Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 260 նոր դեպք, ապաքինվել՝ 2 947 մարդ: