Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 490 նոր դեպք, ապաքինվել է 219 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 490 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 35 560 թեստ, այստեղից 24 791-ը՝ հակագենի արագ թեստով և 11 769-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,34%, վերջին 14 օրը – 1,62%, վերջին 7 օրը – 1,77%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 279 936 դեպք: Ապաքինվել է ևս 219 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 271 804 :
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 746 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 301 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 589»,- նշված է տեղեկության մեջ: