Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 478 նոր դեպք, ապաքինվել է 211 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 478 նոր դեպք, ապաքինվել է 211 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 478 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 12 272 դեպք: Ապաքինվել է ևս 211 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 6 538:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս վեց մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 91-ի:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 590 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ: Կովիդհյուրանոցներում գտնվող անձանց թիվը հասել է 1 393-ի:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 523 դեպք, մահացել էր վեց պացիենտ: