Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 475 նոր դեպք, ապաքինվել է 1 507 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 475 նոր դեպք, ապաքինվել է 1 507 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 475 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 507 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 20 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 8 311 թեստ, այստեղից 6 203-ը արագ, իսկ 2 108-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 5,72 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,47 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,54 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 641 874 դեպք, որից 1 598 286 հիվանդ ապաքինվել է, 16 663-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 842 355 մարդ, օրեկան 656։

Երեկ, մարտի 19-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 849 նոր դեպք, ապաքինվել է 1 855 պացիենտ, մահացել 13 մարդ: