Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 471 նոր դեպք, ապաքինվել է 278 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 471 նոր դեպք, ապաքինվել է 278 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 471 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 7564 դեպք: Ապաքինվել է ևս 278 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3992:

Կորոնավիրուսից մահացել է ևս երկու մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 48:

Կարանտինի ռեժիմում է մնում 5392 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1100 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 453 դեպք: