Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք, ապաքինվել է 3 393 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք, ապաքինվել է 3 393 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 46 389 թեստ, այստեղից 29 181-ը՝ հակագենի արագ թեստով և 17 208-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 10,22%, վերջին 14 օրը –10,86%, վերջին 7 օրը –10,98%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 506 040 դեպք: Ապաքինվել է ևս 3 393 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 440 370:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 649 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 907 665 մարդ, օրական՝ 23 986:

Կարանտինային գոտում է 77 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 7 238-ը: