Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք, ապաքինվել է 4 812 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 50 707 թեստ, այստեղից 31 426-ը՝ հակագենի արագ թեստով և 19 281-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 9,33%, վերջին 14 օրը –9,77%, վերջին 7 օրը – 9,11%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 795 847 դեպք: Ապաքինվել է ևս 4 812 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 731 996:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 72 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 212 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 2 066 15 մարդ, օրական՝ 8 233:
Կարանտինի ռեժիմում է 54 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 614-ը: