Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 581 նոր դեպք, ապաքինվել է 2 494 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 581 նոր դեպք, ապաքինվել է 2 494 մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 581 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 494 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 28 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 46 123 փորձարկում, որից 24 852-ը ՝ արագ հակագենի և 21 271-ը ՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են ՝ օրականը 9,93%, վերջին 14 օրվանը ՝ 8,31%, վերջին յոթ օրվանը՝ 8,99%:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 662 334 դեպք, որից 612 481 հիվանդ ապաքինվել է, 9 468-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 911 877 պատվաստում, օրական ՝ 4 681 պատվաստում:

Կարանտինում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 337 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում ՝ 984 մարդ:

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսային հիվանդության 5 076 նոր դեպք, ապաքինվել է 1 126 հիվանդ, մահացել է 44 մարդ: