Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 563 նոր դեպք, ապաքինվել է 4 744 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 563 նոր դեպք, ապաքինվել է 4 744 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 563 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 52 033 թեստ, այստեղից 38 545-ը՝ հակագենի արագ թեստով և 13 488-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 9.98%, վերջին 14 օրը –9,78%, վերջին 7 օրը – 10.19%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 771 381 դեպք: Ապաքինվել է ևս 4 744 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 705 312:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 77 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 10 739 անձ: